News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան կրկնում է իր աղաղակող ապօրինի դիրքորոշումը՝ անտեսելով այն փաստը, որ Էգեյան ծովի իրավական կարգավիճակը լիովին երաշխավորվում է միջազգային իրավունքում: Այս մասին նշվում է Անկարայի՝ Իմիա կղզու պատկանելության մասին հայտարարությանն ի պատասխան Հունաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ այդ կղզիների վրա հունական ինքնիշխանությունը սահմանված է մի քանի միջազգային համաձայնագրերով:

Երեկ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդագը Հունաստանին մեղադրել էր Էգեյան ծովում սադրիչ գործողությունների համար՝ սպառնալով պատասխան տալ, եթե դրանք շարունակվեն:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իմիա կղզիները, նրանց մոտակայքի ծովային տարածքը եւ դրա օդային տարածքը գտնվում են «բացառապես թուրքական ինքնիշխանության տակ»:

«Եվրամիությունը Թուրքիային կոչ է անում հարգել եվրոպական օրենքը, իսկ թուրքական իշխանություններն արձագանքում է սադրիչ եւ օրենք խախտող հայտարարությամբ: Թուրքիան կրկնում է իր աղաղակող անօրինական դիրքորոշումը՝ անտեսելով այն փաստը, որ Էգեյան ծովի իրավական կարգավիճակը լիովին երաշխավորվում է միջազգային իրավունքով»,- նշվում է Հունաստանի ԱԳՆ-ի՝ Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների կապակցությամբ հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ