Իսպանիայի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել ETA-ի երկու զինյալներին 535 տարվա ազատազրկման դատապարտելու մասին դատավճիռը: Դատարանի որոշումն ընդունվել է խմբավորման փլուզման մասին հայտարարության նախաշեմին, հայտնում է AFP-ն:
40-ամյա Լիխեր Արետկսաբալետա Ռոդրիգեսը և 40-ամյա Ալիաց Արամենդի Յաունարենան անցած տարի ազատազրկման էին դատապարվել Իսպանիայի ազգային դատարանի վճռով, սակայն վճիռը նրանք բողոքարկել էին: Տղամարդիկ դատապարտվել էին 45 «ահանեկչական մահափորձի» համար: Նրանց մեղադրում էին նաև, որ 2005 թվականի մայիսին ականապատել են ավտոմեքենան՝ ցանկանալով որքան հնարավոր է մեծ վնաս պատճառել:
ETA-ն 2011 թ. հայտարարել էր հրադադարի մասին, իսկ նախորդ տարի զենքը վայր է դրել բասկերի անկախության համար ծավալած բազմամյա պայքարից հետո: