News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անկարան պետք է հիշի Սիրիայում իր մարտավարական նպատակներին հասնելու համար Մոսկվային արված զիջումների վտանգները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միտչելը՝ ելույթով հանդես գալով Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում:

Նա նշել է, որ Թուրքիան վերջերս ընդլայնել է իր փոխգործակցությունը Ռուսաստանի եւ Իրանի հետ: «Անկարան ձգտում է վստահեցնել մեզ, որ այդ համագործակցությունը անհրաժեշտ քայլ է դիտում Ժնեւի գործընթացի եւ հակամարտության լարվածության թուլացման առումով: Սակայն այն դյուրինությունը, որ Թուրքիան պայմանավորվեց ռուսական զինվորականների հետ իր «Ձիթենու ճյուղ» գործողությունը Աֆրինում սկսելու համար, չտեղեկացնելով ԱՄՆ-ին, մտահոգություն է առաջացնում»,-ասել է Միտչելը:

Նա նշել է նաեւ, որ ռուսական Ս-400-ների ձեռքբերումը կարող է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման պատճառ դառնալ եւ բացասաբար անդրադառնալ ամերկյան F-35-երի մատակարման վրա:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շահագրգռված է, որ Թուրքիայի քաղաքականությունը համընկնի Արեւմուտքի դիրքորոշման հետ, որը Անկարայի շահերից եւս բխում է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ