News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գլենդելի քաղաքային խորհուրդը քաղաքապետարանի աշխատակազմին կարգադրել է կազմել Հայ-ամերիկյան թանգարանի հողատարածքի վարձակալության վերջնական պայմանագիրը 95 տարվա վարձակալության պայմանով՝ տարեկան 1 դոլար վարձով։ Խորհուրդը նաեւ հավանություն է տվել Հայ-ամերիկյան թանգարանի նախագծման առաջին փուլին։

Հայոց ցեղասպանության 103-րդ տաերլիցի նախօրեին թանգարանի ստեղծման կողմնակիցները եւ հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Գլենդելի քաղաքապետարանում՝ քաղաքային խորհրդի պատմական քվեարկությանն ականատես լինելու համար։ Թանգարանի ներկայացուցիչները ներկայացրել են 59,800  քառակուսի ֆունտ մակերեսով երեքհարկանի մշակութային եւ կրթական համալիրի իրենց տեսլականը, որը տեղակայված կլինի Կենտրոնական պուրակի հարավ-արեւմտյան հատվածում։

Թանգարանում կանցկացվեն ցուցահանդեսներ,կլինի կատարողական արվեստի թատրոն, ցուցադրական խոհանոց, ուսումնական կենտրոն, արխիվ, սրճարան եւ խանութ։

«Մենք ուրախ ենք, որ Գլենդելի քաղաքային խորհուրդը  եւ Գլենդելի պաշտոնյաները կիսում են համաշխարհային մշակութային եւ կրթական կենտրոնի ստեղծման մեր տեսլականը, որը մեր համայնքի հպարտությունը կլինի»,-հայտարարել է թանգարանի համանախագահ, արքեպիսկոպոս Հովնան Դերդերյանը։

«Հայ-ամերիկյան թանգարանը պատմական նախագիծ է, որը հռչակում է մշակույթը, կրթությունը եւ ընդլայնում հնարավորությունները, ինչպես նաեւ որպես կամուրջ կծառայի՝ միավորելով համայնքի տարբեր անդամների»,- նշել է թանգարանի համանախագահ, արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ