News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այսօր ապրիլի 19-ին, 10:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել 20 քաղաքացի: Այս մասին  հայտնեցին ոստիկանությունից: Հիմնականում մարդկանց բերման են ենթարկել կառավարության 3-րդ շենքի մոտից, երբ ցուցարարները փորձել են փակել շենքի մուտքերը: Ոստիկանները շղթա են կազմել եւ ազատել շենքի մուտքերը:

Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր պետք է շրջափակեն նաեւ կառավարության եւ այլ կառավարական շենքեր: Այսօր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարության առաջին նիստի օրն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ