News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների Ազգային գվարդիան Մեքսիկայի հետ սահմանին կպայքարի քրեական խմբարումների, թրաֆիքինգի եւ զենքի անօրինական վաճառքի դեմ: Այս մասին ասվում է Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունի հայտարարության մեջ, ով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանի համաձայն, կարգադրել է 400 գվարդիացու կցել Մեքսիկայի հետ սահմանի պաշտապանությանը:

Նշվում է, որ գվարդիականները, մասնավորապես, «չեն զբաղվի օրինապահության ապահովման հետ կապված խնդիրներով, չեն վերահսկի օրենքներին հետեւելը, միգրացիոն օրենքների խախտման համար ձերբակալություններ չեն իրականացնի»: Նրանք նաեւ չեն ներգրավվի սահմանային պաշտպանությանն ուղղված շինարարական աշխատանքներին եւ չեն կատարի գրասենյակային աշխատանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ