News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով ԱՄՆ-ի անկանխատեսելիության որոշակի գործոնը, մեզ համար դա իրականություն է, որտեղ մենք աշխատում ենք, ելնելով նախեւառաջ մեր սեփական շահերից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով ԱՄՆ կողմից  հակառուսական պատժամիջոցները  չսահմանելու մասին լրագրողների հարցերին՝ Պեսկովը չի համաձայնել այն կարծիքի հետ, որ այդ կերպ փոթորիկն անցել է Ռուսաստանի կողքով:

«Ես չէի խոսի փոթորկի մասին: Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամանական եւ ագրեսիվ դրսեւորումները շարունակվում են», - ասել է Պեսկովը:

Նա բացատրել է. «Տարբեր մայրաքաղաքներից, հատկապես Վաշինգթոնից, հնչում են ամենատարբեր հայտարարությունները՝ հայտարարությունների բավական լայն սպեկտր, որը հավանաբար թույլ չի տալիս մի կարծիքի հանգել, թե ինչն են իրականում ցանկանում ասել»:

Խոսելով պատժամիջոցների ազդեցության տակ հայտնված ռուսական ընկերությունների աջակցության  բանաձեւի մասին, Պեսկովը խոստովանել է, որ նման պատասխան դեռ չկա.

 «Ոքան ես գիտեմ, այդպսիսի սցենարներ չկան, աջակցության համար առկա բանաձեևեր չկան, ինչը լիովին բացատրելի է», - նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ