News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուրախ եմ, որ Հայաստանում վերջին օրերի գործընթացները տեղի են ունենում առանց լուրջ բռնությունների: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչև խմբագիր Հարութ Սասունյանը` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի «Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնության  բողոքի ակցիաներին:

«Ուրախ եմ, որ Հայաստանում այս գործընթացները տեղի են ունենում առանց բռնությունների, եւ հանրահավաքի ղեկավարները քաջալերում են ժողովրդին, որ որեւէ բռնություն եւ միջադեպեր տեղի չունենան ոստիկաննների հետ: Շատ քաջալերելի է, հուսամ այդպես կշարունակվի, բացի մի քանի մանր միջադեպերից: Երկրորդը ես ուրախ եմ, որ մեր երիտասարդությունը ակտիվացել է, եւ ուզում է որ իր հայրենիքը ավելի զարգացած տեսնի եւ փոփոխություններ լինի: Դա լավ  է, քանի որ երկար ժամանակ տեսնում էի, որ մեր ժողովրդի մեջ մեծ թուլություն կար եւ հոգ չէին տանում, թե ինչ է տեղի ունենում երկրում, պարզապես դժգոհ էին, մեծ մասն էլ որպես դժգոհության հետեւանք արտագաղթել է: Հիմա որ տեսնում եմ` նոր սերունդը ավելի խանդավառ է իր կյանքով, իր շրջապատով, դա շատ դրական է, որովհետեւ նոր սերունդը մեր հայրենիքի ապագան է, եւ ուզում ենք, որ մեր նոր սերունդը մասնակից լինի բոլոր զարգացումներին, որ տեղի են ունենում մեր երկրում»,- ասաց նա:

Հարութ Սասունյանը նշեց, որ նախորդ տարիների բոլոր շարժումները հաջողություն չեն ունեցել. «Նաեւ պետք է հստակեցնենք, թե հաջողություն ասելով ինչ ի նկատի ուեննք, քանի որ ունենք 2 ծայրահեղ դիրքորոշումներ: Մեկն այն է, որ վարչապետ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, իսկ մյուսն այն իրականություն է, որ վարչապետը մեծամասնության ներկայացուցիչն է, եւ որեւէ պատճառ չունի հրաժարական տալ: Այ ս ամենը որեւէ լուծումի չի տանում, ես կարծում եմ, որ պետք է նստել բանակցության սեղանի շուրջ եւ տեսնել, թե ինչ լուծման կարող են հասնել համատեղ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ: Միայն այսօր բերման է ենթարկվել շուրջ 100 մարդ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ