News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատին կոչ է անում հանուն երկրի բարօրության հավանություն տալ պետքարտուղարի պաշտոնում Մայք Պոմպեոյի թեկնածությանը: Նա այս մասին նշել է Twitter-ի իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մայք Պոմպեոն ականավոր մարդ է, Վեսթ Փոյնթում իր դասի մեջ առաջինը: Հարվարդի իրավաբանական ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը, նա ամեն ինչում, ինչին ձեռք է մեկնել, հաջողության է հասել: Հարկավոր է, որ Սենատը հնարավորինս արագ  աջակցի նրա թեկնածությանը: Նա հոյակապ պետքարտուղար կլինի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թրամփի խոսքով՝ Սենատում Դեմոկրատական կուսակցության ներկայացուղիչները խոչընդոտում են բարձր պաշտոններին իր թեկնածուների նշանակմանը: «Այսպիսի տեմպերով 9 տարի կպահանջվի, որ նրանք բոլորին հավանություն տան»,- նշել է նա՝ շեշտելով, որ աջակցությունն անհրաժեշտ է հանուն երկրի բարօրության:

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի միջազգային գործերի կոմիտեում պետքարտուղարի պաշտոնում Պոմպեոյի նշանակման քվեարկությունը նշանակված է ապրիլի 23-ին: Հանրապետականները կոմիտեում ունեն 11 տեղ, դեմոկրատները՝ 10, որոնց մեծամասնությունն արդեն հայտարարել է, որ Պոմպեոյին չի աջակցի:

Սակայն եթե կոմիտեն նույնիսկ բացասական եզրակացություն տա, Պոմպեոյի թեկնածությունը, միեւնույն է, քվեարկության կդրվի Սենատի ամբողջական կազմով, որտեղ հանրապետականները 51 ձայն ունեն, դեմոկրատները՝ 47 (գումարած եւս 2 անկախ սենատոր):

Եթե վերին պալատն, այնուամենայնիվ, Պոմպեոյի թեկնածությունը հաստատի, ապա նա կդառնա ԱՄՆ հաջորդ պետքարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ