News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելում Ռումինիայի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ  տեղափոխությունը կնշանակեր միջազգային իրավունքի խախտում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ուրբաթ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի աշխատակազմի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նախագահի աշխատակազմը հիշեցնում է, որ կան ՄԱԿ ԱԽ եւ ՄԱԿ ԳՎ մի շարք բանաձեւեր, որոնցում ի թիվս այլոց ՄԱԿ պետություններին առաջարկվում է զերծ մնալ Երուսաղեմում դիվանագիտական առաքելությունների տեղակայումից, իսկ միջազգային ջանքերն ինտենսիվացնել Մերձավոր Արեւելքում հաստատուն, համընդգրկուն եւ արդարացի խաղաղության հաստատման նպատակով: «Այսպիսով, այս փուլում Ռումինիայի դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ կնշանակեր միջազգային իրավունքի խախտում»,- ընդգծում են նախագահի աշխատակազմից:

Ռումինիայի նախագահը հաստատում է, որ Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ երկրի դիրքորոշումը շարունակում է համապատասխանել ՄԱԿ ԱԽ եւ ՄԱԿ ԳՎ բանաձեւերի դիրքորոշմանը:

Նախագահի աշխատակազմից հավելել են, որ Երուսաղեմ Ռումինիայի դեսպանատան տեղափոխության մասին կառավարության հուշագիրը հիմնված չէ խորը եւ համակողմանի գնահատականի վրա:

Ռումինիայի կառավարության կողմից Իսրայելում Ռումինիայի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ  տեղափոխելու մասին հուշագրի ընդունման մասին հինգշաբթի երեկոյան Antena 3 հեռուստաալիքի ծրագրում հայտնել է Ռումինիայի պատգամավորների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահ և իշխող Սոցիալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լիվիու Դրագնյան:

Ռումնիայի կառավարության ապրիլի 18-ի նիստում ընդունված փաստաթղթերի ցանկում Իսրայելում Ռումինիայի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին հուշագիրը նշված չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ