News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քայլերը, որոնց կդիմի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի՝ Միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս գալու դեպքում, անշուշտ, խիստ տհաճ կլինեն ամերիկացիների համար: Այս մասին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք ժամանելուց հետո, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Քայլերը, որոնց կդիմի Իսլամական հանրապետությունը, եւ միջազգային հանրության արձագանքն անշուշտ խիստ տհաճ կլինեն ամերիկացիների համար»,- «ԻՐՆԱ» գործակալությունը մեջբերում է նախարարի խոսքերը: Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նաեւ ընդգծել է, որ գործարքի պայմանները քննարկման եւ փոփոխության ենթակա չեն: ԱՄՆ-ի սխալ գործողությունները կարող են վտանգավոր իրավիճակ ստեղծել տարածաշրջանում, հատկապես՝ Սիրիայում, հավելել է Զարիֆը:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիային ավիահարվածներ են հասցրել ի պատասխան Դումայում քիմիական հարձակման, որի կատարման մեջ Արեւմուտքը մեղադրում է սիրիացի զինվորականներին: ԱՄՆ հայտարարությամբ՝ հարվածները կատարվել են Դումայի ու Հոմսի շրջաններում երեք թիրախներին, որոնք կասկածվում են Սիրիայի քիմիական զենքի ստեղծման ծրագրի հետ կապ ունենալու մեջ՝ գիտահետազոտական ինստիտուտին, հրամանատարակաան կետին եւ պահեստներին: Ինչպես նաեւ Հոմսում քիմիական զենքի 2 պահեստի: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կրակի տակ են հայտնվել նաեւ Սիրիայի Հանրապետական գվարդիայի շտաբը, Դամասկոսի Մեզզա օդանավակայանը եւ Արեւելյան Գուտայի Ադ Դումեյր օդանավակայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ