Ցուցարարների մի մեծ խումբ Հանրապետության հրապարակից երթով հասավ Սախորովի հրապարակ եւ փակեց խաչմերուկը: Այստեղ նրանք կանգառ կատարեցին, ապա երթով շարժվեցին Նալբանդյան փողոցն ի վեր:
Նշենք, որ Երեւանում մռայլ եղանակ է, քաղաքի որոշ հատվածներում անձրեւ է գալիս:
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անցնում են ցանցային պայքարի եւ կաթվածահար պետք է անել երթեւեկությունը քաղաքի բոլոր փողոցներում:
Այսօր առավոտից քաղաքի տարբեր հատվածներում լարված իրավիճակներ է առաջանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. ակտիվիստները քաղաքի տարբեր փողոցներում փորձում են փակել փողոցները, այդ թվում մեքենաներով: Ոստիկանները արագ ժամանելով տվյալ վայրեր, փորձում են բացել փողոցները: Ոստիկանները, այդ թվում քաղաքացիական հագուստներով բերման են ենթարկում ցուցարարներին, ընդ որում, բերման են ենթարկում ոչ ոստիկանական մեքենաներով:
Նշենք, որ առավոտից փակվել-բացվել են մասնավորապես, Գյուլբենկյան փողոցը, Կոմիտասի պողոտան, Մաշտոցի պողոտան, Դավիթաշենի կամուրջը, Եղվարդի մայրուղին, Գրիգոր Լուսավորիչ փողոցը, Ազատուիթյան պողոտան, Արշակունյաց պողոտան, Երեւան-Աբովյան ճանապարհը, Վարդանանց փողոցը, կորյուն փողոցը, Պուշկին փողոցը եւ այլն:
Ժամը 13-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասնում է 107-ի: