News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի սենատորները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել թուրքական պաշտոնյաների դեմ:

Սենատոր Ջեյմս Լենքֆորդը ամերիկյան բողոքական քահանա  Էնդրյու Բրանսոնի դեմ դատավարության կապակցությամբ կոչ է արել պատժամիջոցներ սահմանել թուրքական պաշտոնյաների նկատմամբ:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է խախտել մեր երկրների միջեւ վստահությունը, ամերիկացիներին, ինչպիսիք են Էնդրյու Բրոնսոնը, կեղծ մեղադրանքներով բանտարկելով: Ես աշխատում եմ սենատոր Ժաննա Շահինի հետ թուրք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար, որոնք պատասխանատու են այս անմեղ ամերիկացիներին ձերբակալելու համար», - Twitter-ում գրել է Լենքֆորդը:

Լենքֆորդ եւ Շահին սենատորների համատեղ հայտարարության մեջ նշվում է թուրք պաշտոնյաների դեմ նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է խախտել մեր երկրների միջեւ վստահությունը՝ կեղծ մեղադրանքներով բողոքական քահանա  Բրանսոնին եւ այլ անմեղ ամերիկացիներին՝ պահելով բանտերում:

Համապատասխանաբար, մենք կպահանջենք պատժամիջոցներ սահմանել թուրք պաշտոնյաների նկատմամբ` պետական ծախսերի, արտասահմանյան գործարքների եւ 2019 ֆինանսական տարվա հարակից ծրագրերի մասին օրինագծի շրջանակում:

 Թուրք պաշտոնյաները, ովքեր մասնակցում են անմեղ ամերիկացու կալանավորմանը, պետք է բախվեն միջազգային հետեւանքների հետ եւ, մասնավորապես, հովիվ Բրանոնի դեմ ուղղված գործողությունները, որակվում են որպես պատանդառություն:

Թուրքիան հնարավորություն ունի հարաբերությունները վերականտգնելու, եթե անհապաղ ազատ արձակի Բրանսոնին՝ նրան ԱՄՆ ուղարկելով եւ դադարեցնի պատանդառության աննախադեպ քաղաքականությունը», - նշվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում ամերիկյան բողոքական քահանա  Էնդրյու Բրանսոնի դեմ դատավարություն սկսվեց, որն արդեն 1.5 տարի բանտում է պահվում: Նրան մեղադրում են լրտեսության եւ ահաբեկիչներին աջակցելու մեջ: Բրանսոնը հերքում է բոլոր մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news