News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն ողջունում է Հյուսիսային Կորեայի հայտարարությունը հրթիռամիջուկային փորձարկումները դադարեցնելու մասին եւ պատրաստ է սատարել հաջորդող բանակցային գործընթացին։ Այս մասին նշված է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի հայտարարությունում։

ԵՄ-ն նաեւ ակնկալում է, որ նախատեսվող բարձր մակարդակի հանդիպումները ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի, ինչպես նաեւ Հարավային Կորեայի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջեւ կբերեն հստակ արդյունքներ։

Միաժամանակ, ԵՄ-ն  հաստատում է ամեն հնարավոր միջոցով բանակցություններին սատարելու մտադրությունը, այդ թվում՝ ապամիջուկայնացման հարցով բանակցային սեփական փորձի փոխանակման միջոցով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ