News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջերս Հայաստանի բնակիչները ավելի շատ հետաքրքրվում են ոչ  ստանդարտ, էքստրեմալ տեսակի ժամանցներով, այդ թվում, պարապլանով թռիչքներով: Այնուամենայնիվ, օդային ակումբի ծառայություններից ավելի շատ օգտվում են արտասահմանից եկած զբոսաշրջիկները:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Sky Club-ի հիմնադիր Արմեն Սարգսյանը:

Ըստ Արմեն Սարգսյանի՝ իրենց հաճախորդների 60 տոկոսը այլ երկրներից ժամանած մարդիկ են, իսկ 40 տոկոսը՝ տեղացիներ: Սակայն հայերի շրջանում, ըստ նրա, պարապլանի հանդեպ հետաքրքրությունն աճում է: Սկսած 2009 թվականից, երբ Sky Club-ը հիմնադրվեց, արդեն 10.000 թռիչք է կատարվել: Հայկական լեռների լանջերի վրայով ճախրել  ցանկացողների թիվը տարեկան աճում է 20 տոկոսով:

Սակայն պարապլաներիզմը ոչ միայն զվարճանք է, այլեւ սպորտ: Sky Club-ի ջանքերով անցյալ տարի Հայաստանում կայացավ գերթեթեւ ավիացիայի առաջին գավաթը:

Ակումբի հիմնադիրն ասել է, որ իր առաջին ցատկը իրականացրել է 14 տարեկանում: Նա զբաղվել է ինքնաթիռների ավիամոդելային սպորտով եւ մրցումներից մեկի ժամանակ տեսել է, թե ինչպես են փորձարկում Հայաստանում առաջին պարապլանը: Դա էլ վճռել է Արմեն Սարգսյանի ճակատագիրը. նա հասկացել է, որ ցանկանում է ոչ թե թռչող սարքեր նախագծել, այլց թռչել նրանց վրա:

«Այժմ մենք երկու տեսակի պարապլան ունենք՝ շարժիչով եւ առանց: Մենք թռիչքներ ենք կատարում Սեւանի, Ապարանի, Տաթեւի, Հաղարծինի վանքերի, Ենոքավանի տարածքում...Ամեն տեղ, որտեղ կան լեռներ եւ գեղեցիկ տեսարան վերեւից», - ասել է նա:

Sky Club-ը մասնակցում է «In Tour Expo» ցուցահանդեսին, որը ապրիլի 20-22-ը  անցկացվում է Yerevan expo-ում:

Ցուցահանդեսը ներկայացնում է թե որքան մարտչելի եւ մրցունակ է Հայաստանը համաշխարհայիյն զբոսաշրջային շուկայում եւ ինչով այն կարող է զարմացնել զբոսաշրջիկներին 2018-ին: Արդեն 5-րդ անգամ անցկացվող «In Tour Expo»-ին զուգահեռ տեղի է ունենում նաեւ սպորտին նվիրված «SportWay» ցուցադրությունը:

NEWS.am-ը ցուցահանդեսների ինֆորմացիոն հովանավորն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ