News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բո Թոքսը ծնվել է ձեւախախտված մռութով, որը տեղի է ունեցել ներարգանդային զարգացման ժամանակ: Սակայն արտառոց արտաքինը ոչ մի կերպ չի ազդել նրա ուրախ եւ չարաճճի բնավորության վրա, հայտնում է «Մոյա պլանետան»:

Սակայն տարօրինակ տեսքի պատճառով նրան հաճախ են լքել, վերջին անգամ փողոցում է մնացել 5 տարի շարունակ, ինչը հանգեցրել է հյուծման ու հիվանդությունների: Սակայն շունն ի վերջո որդեգրվել է եւ անհրաժեշտ խնամք ու բուժում ստացել:

Bored Panda-ն մեջբերել է շան նոր տիրոջ՝ Ջեյմիի խոսքը. «Ինձ չէր մտահոգում, որ նա հիվանդ է, ես պարզապես չէի ցանկանում, որ նրան նորից լքեն: Նա կայունության եւ սիրող տան կարիք ունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ