News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ոչ մի դեպքում՝ չգնալ ոստիականների հետ բախման, շրջանցել ոստիկանների հետ բախման վայրերը: Այս մասին Այսօր՝ ապրիլի 22-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը՝ հավելելով, որ այդ ուղերձն իրեն փոխանցել է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Փաշինյանն ասել է, որ անկախ իր ներկայությունից պետք է շարունակեն պայքարը. «Վաղը պետք է կարողանան ինքնակազմակերպվել, ոչ մի դեպքում չգնալ բախման։ շրջանցել ոստիկանների հետ հնարավոր բախման վայրերը, գիշերը փողոցներում չմնալ»,-Փաշինյանը խոսքը փոխանցել Լենա Նազարյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց, որ այսուհետ եւս շարունակելու են քաղաքացիական անհնազանդության ակցիաները, մինչեւ Սերժ Սարգսյանն ընկրկի. «Ամեն առավոտ 8.15-ին սկսում ենք քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ապակենտրոն, սա շատ կարեւոր է: Եթե բախում են հրահրում, այլ տեղ եք հավաքվում, բախման չեք գնում: Ցերեկը երթեր են կազմակերպվում, մարզերի բնակիչները կամ գալիս են Երեւան, կամ ակցիաներ են կազմակերպում իրենց քաղաքներում: չենք մոռանում նաեւ տոտալ դասադուլների ու գործադուլների մասին»,-հայտարարեց նա՝ հավելելով, որ եթե կհայտնվեն մարդիկ, որոնք այլ կոչերով հանդես կգան՝ «քշեք նրանց»:

Նշենք, որ ժամը 16.00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 228-ի: Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սագսյանի եւ «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ, իսկ Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ