ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը իրավապահ մարմիններին ուղղված ցուցարարներին միանալու կոչերը դեմագոգիա է համարում։
Ապրիլի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շեշտեց, որ բանակին եւ ոստիկանությանն ուղղված այդ կոչերը դեմագոգիա են։ Նա հիշեցրեց, որ այդպիսի գործողությունները հայրենիքի դավաճանությանը հավասարազոր կլինեին։ «Ես իրականացնում եմ որոշակի գործառույթներ։ Եթե նույնիսկ տեսականորեն պատկերացնենք, որ կառավարությունը հրաժարական է տվել, ես շարունակում եմ իրականացնել իմ գործառույթները։ Սպասել, որ ես այդ իրավիճակում վայր կդնեմ իմ լիազորությունները, նշանակում է պարզապես չներկայացնել համակարգը։ Պաշտպանության նախարարությունը, Ոստիկանությունը եւ ԱԱԾ–ն պարտավոր են գործել պրոֆեսիոնալ, անկախ այն բանից, թե ինչպես են դա տեսնում ուրիշները։ Բայց եթե ես այդպես վարվեմ, վստահ եմ, որ համաքաղաքացիների մեծամասնությունը ինձ անլուրջ մարդ կհամարի»,–նշեց նախարարը։