News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի մոտ այսօր՝ ապրիլի 23-ին, համազգեստով  ոստիկանները ծեծել են ԵՊԲՀ համալսարանի դասախոս, բժիշկ Հայկ Հովհաննիսյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց բժիկը՝ նշելով, որ ինքն այժմ գտնվում է Մխիթար Հերացու  անվան առաջին համալսարանական  հիվանդանոցի վերակենդանացման բաժնում:

«Այսօր համալսարանի մոտ  ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ տեսա, որ 18-20 տարեկան աղջիկներին էին ոստիկանները մազերից բռնած քարշ տալիս, բերման ենթարկում,  միջամտեցի, ասեցի՝ ամոթա, սկսեցին ինձ ծեծել,  եւ իրենց գործողություններից իրենք կարծես հաճույք էին ստանում»,- պատմեց բժիշկը:

Նա նշեց, որ ինքը ստացել է այտոսկրի կոտրվածք, գանգրոսկային վնասվածք, մարմնի բազմաթիվ հատվածներում կապտուկներ եւ սալջարդեր:

Նշենք, որ այս պահին բողոքի մեծ ու փոքր ակցիաներ են ընթանում քաղաքի տարբեր հատվածներում: Մի խումբ ցուցարարներ առավոտյան փակել էին Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկը: Բժշկական համալսարանի ուսանողներն էլ բողոքի ակցիա էին իրականացրել Աբովյան-Հերացի հատվածում, որտեղ նրանց դեմ ոստիկանները ուժ են կիրառել եւ մի քանիսին բերման ենթարկել: Ցուցարարների են բերման ենթարկել նաեւ Ազատության պողոտայում տեղի ունեցած ակցիայից:

Բողոքի ակցիաներ են ընթանում նաեւ Վանաձոր, Գյումրի, Սեւան, Հրազդան քաղաքներում:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: Երեկ՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են: Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրն այս պահին անհայտ է:

Նշենք, որ գիշերը ժամը 00.00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 315-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ