News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

G-7 խմբի երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) բաց են մնում Ռուսաստանի հետ երկխոսության համար, սակայն նաեւ մտադիր են շարունակել պատասխանատվություն դնել նրա վրա չարամիտ  գործողությունների համար: Այս մասին Տորոնտոյում G-7 խմբի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ-ի բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

                            

«Մենք բաց ենք Ռուսաստանի հետ երկխոսության համար, սակայն միեւնույն ժամանակ մենք պատասխանատվություն ենք դնում  նրանց վրա իրենց չարամիտ գործողությունների եւ պետությունների ապակայունացմանն ուղղված ջանքերի համար»,- նշել է պաշտոնյան, որի խոսքերը տարածել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը: Նրա խոսքով՝ «յոթնյակի» անդամ երկրները հակարածիք են «Ռուսաստանի բացասական վարքագծին հակազդելու» հարցում:

ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը հավելել է, որ շուտով վերջնական հայտարարություն կհրապարակվի, որում Ռուսաստանի Դաշնությունն անպայմանորեն հիշատակվելու է: «Ռուսաստանը գիտի, թե ինչ պետք է անի»,- ասել է նա՝ պատասխանելով երկխոսության սկսելու պայմանների մասին հարցին:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, «հայտարարության տոնը կոշտ է լիենու», սակայն այն կհասկացնի, որ «դռները (համագործակցության համար) բաց են: Ռուսաստանը պետք է աշխատի G7-ի երկրների հետ, եթե ցանկանում է, որպեսզի իրեն վերաբերվեն «որպես հոզոր տերության»: Մասնավորապես, «կոշտ» հայտարարությունը կլինի Սիրիայի եւ Ուկրաինայի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ