News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երեւանի ձերբակալվածների պահման վայրում։ Այդ մասին Facebook սոցիալական ցանցում հայտնել է ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը։

«Այս պահին փողոցում են գտնվում տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ովքեր խաղաղ, ապակենտրոն, առանց որեւէ մեկի առաջնորդության իրականացնում են երթեր։

Նմանատիպ ցույցեր տեղի են ունենում մարզերում։ Վանաձորում, Իջեւանում մարդիկ փակել են մայրուղիները»,- ասել է պատգամավորը։

«Ես փոխանցում եմ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ շարունակել բողոքի խաղաղ գործողությունները: Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երեւանի ձերբակալվածների պահման վայրում»,- ասել է Լենա Նազարյանը:

Նա հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ, որը բանակցելու կոչ է արել։  «Պարոն Բաբլոյանն առաջ քաշեց մի պայման, որ բանակցելու համար չպետք է լինի փողոցի ճնշում, երթերն ու հավաքները չպետք է լինեն, դրանք պետք է դադարեն: Ես ասացի, որ բանակցությունների սեղանի շուրջ նստելու մեր օրակարգը մնում է նույնը՝ Սերժ Սարգսյանի հրաժարական: Բացի այդ, ես ասացի, որ մեզնից ոչ մեկը չի կարող կոչ անել, որ մարդիկ հեռանան փողոցից: Որեւէ մեկը մեր շարժումից չի կարող նման կոչով հանդես գալ»,- ասել է Նազարյանը։

Նա հայտնել է, որ հետաձգվել է ԱԺ նիստը, որի ընթացքում պետք է լսվեր գլխավոր դատախազի՝ երեք պատգամավորներին կալանավորելու միջնորդությունը։ Ըստ Նազարյանի, սա շատ լավ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ