News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Ուղերձում ասվում է.

«Պարոն նախագահ,

Ձեր կողքին մենք հիշում ենք 1915 թ. Ապրիլի 24-ը Կոնստանդնուպոլիսում եւ 600 հայ մտավորականների սպանդը, որը վկայում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբը: Մենք երբեք չենք մոռանա սպանված այն տղամարդկանց, կանանց եւ երեխաներին, որոնք իրենց վախճանը գտան աքսորի ճանապարհներին՝ սովից, ցրտից եւ հյուծվածությունից:

Ֆրանսիան, որը Ժորժ Կլեմանսոյի, Անատոլ Ֆրանսի եւ Ժան Ժորեսի ձայնով դատապարտել էր Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերը, ընդունեց բազմաթիվ վերապրողների: Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի հետ միասին Ֆրանսիան դեռեւս 1915թ. մայիսի 25-ին այդ ջարդերը որակել էր որպես մարդկության եւ քաղաքակրթության դեմ ոճիր: 1915թ. սեպտեմբերին ֆրանսիական նավատորմը, կրակի տակ, կարողացավ փրկել Մուսա լեռան 4000 փախստականի:

Ցեղասպանության հիշողությունը եւ նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին: Հայոց ցեղասպանության հիշատակի 103-րդ տարեդարձի այս օրը Ձեզ եւ Ձեր ժողովրդին եմ հղում իմ ամենաջերմ եւ բարեկամական մտածումները:

Խնդրում եմ, պարոն նախագահ, ընդունեք հարգանքներիս խորին հավաստիքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ