News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավ–արեւելքում՝ Ադիյաման նահանգում լույս երեքշաբթի գիշերը գրանցվել է 5.1 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել են երկրի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների վարչությունից, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սամսատ քաղաքից 4 կիլոմետր հյուսիս–արեւելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

Սեյսմոլոգները հիմնական ցնցումից հետո արձանագրել են եւս 8 ցնցում 1.4-ից 2.7 մագնիտուդով։

Երկրաշարժի հետեւանքով մի քանի շենքեր են վնասվել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ