News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարեւորվել է երկրում կայունության պահպանման եւ բնականոն կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Partner news