News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները ցանկանում է պահպանել միջազգային գործերում գերիշխողի իր դերը, գործարկում է ցանկացած միջոցներ, ներառյալ ռազմական, երկրներին դրդում սպառազինությունների նոր մրցավազքի: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Այսօր մենք միջազգային հարաբերությունների փոխակերպման ականատեսն ենք, դրանց անցմանը բազմաբեւեռ համակարգին, որը բնութագրվում է ազդեցության ոլորտների վերաբաշխմամբ եւ տարածաշրջանային ու գլոբալ առաջնորդության համար մրցակցության խստացմամբ: Այս պայմաններում Միացյալ Նահանգները ցանկանում է պահպանել միջազգային գործերում գերիշխողի իր դերը, գործարկում է ցանկացած միջոցներ, երկրներին դրդում սպառազինությունների նոր մրցավազքի»,- ասել է Շոյգուն՝ ելույթ ունենալով Պեկինում ընթացող Շանհայյան համագործակցության կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությանը:

«Դրա հետ մեկտեղ, Վաշինգթոնը իրավահավասար համագործակցության պատրաստ չէ նույնիսկ իր ավանդական գործընկերների հետ: Սա հաստատում են ազգային անվտանգության եւ պաշտպանության ոլորտների ամերիկյան նոր հայեցակարգային փաստաթղթերը, կարեւորագույն միջազգային համաձայնագրերը ռեւիզիայի ենթարկելու ձգտումը, ներառյալ ՄԱԿ որոշումները եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության  հիմնարար սկզբունքները»,- հավելել է Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարարի գնահատմամբ՝ «ԱՄՆ-ն առանց վարանելու հայտարարում է, որ միջազգային քաղաքականության եւ համաշխարհային տնեսության մեջ իրեն չբավարարող միտումները կարող են շտկվել ռազմական ուժի վրա հենվելով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ