News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երբ Ռուսաստանի դաշնակից հետխորհրդային որեւէ երկրում առաջնորդը հանվում է փողոցային բողոքի ցույցերի օգնությամբ, Վաշինգթոնից եւ Մոսկվայից վերլուծաբաններն ավելի արագ են անցնում աշխարհաքաղաքական եզրահանգումներ կատարելուն, քան դուք կարող եք արտաբերել «Ջորջ Սորոս» բառակապակցությունը: Սակայն երբեմն, ինչպես վերջին մի քանի օրերին տեղի ունեցավ Հայաստանում, իշխանության տապալման համար ընթացող ցույցերը պարզապես բողոք են ընդդեմ կառավարության: Այս մասին «Foreign Policy»-ում հրապարակված իր հոդվածում նշել է Քարնեգիի վերլուծաբան Թոմաս դե Վաալը: 

«Քաղաքի փողոցները վերածվել էին իշխանություններին անհանգստացնող մարդկանց կառնավալի, որը հայերի մեծ մասին էր զարմացրել»,- նշում է դե Վաալը՝ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Երեւանի իրադրության մասին:

Նրա կարծիքով, սակայն, չարժի սպասել, որ սա կբերի Հայաստանի սահմաններից դուրս աշխարհաքաղաքական հետեւանքների, եւ պետք չէ իրավիճակը դիտարկել որպես Ռուսաստանի դերի նվազման ազդակ կամ որպես Մոսկվայի հնարավոր միջամտություն: «Սարգսյանի տապալումը աշխարհաքաղաքականության հետ կապ չունի: Լավագույն դեպքում սա այն բանի նշանն է, որ հետխորհրդային ռեժիմներն այնքան էլ անվտանգ չեն, ինչպես թվում են հեռվից, եւ որ տարածաշրջանի հին ռեժիմները կարող են հրաշալիորեն կործանվել խաղաղ ճանապարհով՝ առանց դրսից որեւէ դրդման»,- նշում է վերլուծաբանը:

Դե Վաալը նշում է, որ դժվար է Հայաստանին բնութագրել. սա փոքրիկ 3-միլիոնանոց երկիր է, սակայն սփյուռքը սփռված է Բոստոնից մինչեւ Բեյրութ, այն Ռուսաստանի դաշնակիցն է, սակայն սերտորեն կապված է Քալիֆորնիայի եւ այնտեղի իր սփյուռքի հետ, եւ միաժամանակ, լինելով քրիստոնեական երկիր, լավ հարաբերություններ ունի Իրանի հետ: Հայերն աղքատ են, սակայն շատ կրթված են, եւ նրանց քաղաքական համակարգն ավտորիտար չէ, սակայն ժողովրդավարական էլ չէ:

Վերլուծաբանը նշում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականն անսպասելի էր նույնիսկ իրենց՝ ցուցարարների համար: Նա ցուցարարների դե ֆակտո առաջնորդ Նիկոլ Փաշինյանին բնութագրում է որպես մարդու, որը համարձակության եւ գաղափարների պակաս չունի, սակայն մեծ քաղաքականության մեջ գրեթե փորձ չունի:

«Մենք Հայաստանի իրադարձությունները չպետք է դիտենք աշխարհաքաղաքական պրիզմայով: Նրանք ակնհայտորեն Ռուսաստանին չեն վանում: 30 տարի Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվող հակամարտության հետեւանքով Հայաստանի 2 սահմանները՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ փակ են: Ռուսաստանի հետ երկրի ռազմական միությունը սրանից է բխում եւ ազգային անվտանգության համար անհրաժեշտ է համարվում: (Նոր ընդդիմությունը ցանկանում է նվազեցնել Ռուսաստանից տնտեսական կախվածությունը, սակայն սա այլ հարց է)»,- նշում է դե Վաալը՝ հավելելով, որ Փաշինյանը նաեւ տարաձայնություններ չունի քաղաքական իսթեբլիշմենթի դիրքորոշման հետ, որը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումների դեմ:

Վերլուծաբանը վերջին իրադարձությունները որակում է «ավելին, քան մեկ մարդու իրադարձություններ»: Նրա կարծիքով՝ իրադարձությունները համակարգի հետեւանքն են, հատկապես վերջին 20 տարիներին արտագաղթի ալիքի վրա երկիրը լքել են ընդգծված տաղանդներ, որոնք չեն կարողացել այս համակարգում աշխատանք գտնել:

«Սարգսյանն իշխանության էր եկել 10 տարի առաջ հակասական հանգամանքների պայմաններում, երբ 2008 թվականի մարտին ճնշվեցին ընդդիմադիր ցույցերը եւ 10 մարդ զոհվեց: Նա ակնհայտորեն այս անգամ չցանկացավ մեծ ճակատամարտն ընտրել»,- ամփոփում է հոդվածի հեղինակը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ