Նիդերլանդների ֆինանսների նախարարության պետական քարտուղար Մեննո Սնելը Երեւանում այցելել է «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր:
Նիդերլանդներից պաշտոնյան առաջին անգամ է պաշտոնապես այցելում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող: Ավելի վաղ փետրվարին երկրի խորհրդարանը հավանություն էր տվել Ցեղասպանության ճանաչման բանաձեւին:
Պետական քարտուղարը հուշահամալիր է այցելել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Նշենք, որ այսուհետեւ Նիդերլանդների պետնախարարը յուրաքանչյուր 5 տարին մեկ կայցելի Երեւան միջոցառումներին մասնակցելու համար: