Ֆրանսիայի ոստիկանությունը կալանավորել է միլիարդատեր, արդյունաբերող եւ Bolloré ընկերությունների խմբի ղեկավար Վենսանա Բոլորեն։ Նա կասկածվում է Արեւմտյան Աֆրիկայի նավահանգստային տարածքների բաշխման ժամանակ կոռուպցիայի մեջ, հայտնում է AFP–ն։
Լրատվամիջոցների տվյալներով՝ ներկայումս Բոլորեին հարցաքննում են Ֆրանսիայի Նանտեր քաղաքի կոռուպցիայի եւ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակում։
Նշվում է, որ քննիչները պետք է ուսումնասիրեն Bolloré խմբի մասնաճյուղի՝ Աֆրիկայում Havas ընկերության՝ Լոմե (Տոգո) եւ Կոնակրի (Գվինեա) նավահանգիստների կառավարման լիցենզիայի ստացման մեթոդները։