News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի լույս 24-ի գիշերը Վեդի քաղաքում գողություն է կատարվել։ «Թել Սելի» տերմինալի գողության մասին ժամը 6-ն անց 50-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում բանավոր հաղորդում է ստացվել խանութի սեփականատիրոջից։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ խանութի դուռը բացել են տեխնիկական միջոցների գործադրմամբ։

Վեդիի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։ Բացահայտման միջոցառումներին մասնակցել են նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արարատի պահպանության բաժնի ծառայողները։

Արդյունքում՝ հաղորդումից ժամեր անց հայտնաբերվեցին և գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արարատի բաժին բերման ենթարկվեցին Երևանի բնակիչներ 19-ամյա Վանուշ Մկրտչյանն ու 21-ամյա Խաչատուր Առաքելյանը։

Հետագա միջոցառումներով ոստիկանները հայտնաբերել են նաև գողոնը։ Տերմինալը պահված է եղել Վեդիում գտնվող մի շինության տարածքում։

Ոստիկանության Արարատի բաժնում հարուցված քրեական գործի նյութերն ու բերման ենթարկվածերը փոխանցվել են Վեդիի քննչական բաժին։

Վանուշ Մկրտչյանն ու Խաչատուր Առաքելյանը որպես կասկածյալ հարցաքննվել ու բաց են թողնվել։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ