News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը հետեւում է առեւտրի եւ ներդրումների ոլորտում ԱՄՆ–ի հայտարարություններին  եւ արդեն պատրաստել է ԱՄՆ–ի կողմից հնարավոր հովանավորչական եւ միակողմանի գործողություններին պատասխան գործողությունների ծրագիր։ Այս մասին չորեքշաբթի՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի Առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նա հավելել է, որ երկար տարիների ընթացքում չինական ձեռնարկությունները ներդրումներ են կատարել ԱՄՆ տարածքում, որը նպաստել է աշխատատեղերի ստեղծմանն ու լուրջ ներդրում է եղել ԱՄՆ տնտեսության զարգացման գործում։

Գաո Ֆենի խոսքով՝  ներդրումային ոլորտում առկա անորոշության պայմաններում շատ չինական ձեռնարկություններ կրճատել են ԱՄՆ–ում ներդրումները կամ ընդհանրապես հրաժարվել են ամերիկյան շուկայում հաստատվելու ծրագրերից։

Նշենք, որ չինական կողմի հայտարարությունը արվել է ԱՄՆ–ի հետ շարունակվող առեւտրային հակամարտության ֆոնին, որը սկսվել է Վաշինգթոնի կողմից պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսատուրքերի սահմանման եւ չինական ապրանքների մուտքի համար լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման վտանգի պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ