News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 19
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնի հետաքննությունը չինական Huawei ընկերության նկատմամբ վնաս կհասցնի հենց Միացյալ Նահանգներին, քանի որ կխափանի ներդրողների վստահությունն ամերիկյան շուկայի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Ամերիկյան The Wall Street Journal թերթը հայտնել է Huawei հեռահաղորդակցության ընկերության նկատմամբ ԱՄՆ արդարադատության նախարարության սկսած հետաքննության մասին, որը կասկածվում է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խախտման մեջ:

Դիվանագետի խոսքով՝ Պեկինի դիրքորոշումը այս հարցում միանշանակ է՝ պետությունների համագործակցությունը պետք է հիմնված լինի բացության եւ փոխադարձ վստահության, փոխադարձ շահերի սկզբունքների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news