News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ստեղծված իրավիճակում հիմնական ելքը  կարծում եմ` քաղաքական բանակցություններն ու կոնսուլտացիաներն են: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Բանակցությունների արդյունքում կգանք ընդհանուր մոտեցումների` այսինքն ինչպիսի լուծումներ գտնենք, որպեսզի այս իրավիճակից առանց մեծ կորուստների, հանրության առումով առանց տուժելու կարողանանք դուրս գալ, մեր պայմանավորվածությունները գոնե երեկ էդպիսին են, ոչ մի նախապայման, ցանկացած հարց պատրաստ ենք քննարկել: Որեւէ նախնական պահանջով մենք չենք մոտենում քաղաքական կոնսուլտացիաներին»,- ասել է նա:

Նրա կարծիքով բանակցությունները կարող են սկսվել հանրապետության նախագահի նախաձեռնությամբ. «Կարծում եմ նախագահն արդեն դիմում է առանձին քաղաքական ուժերի` հրավիրելով քաղաքական կոնսուլտացիաների: Սա լուրջ քաղաքական ռեսուրս է, որը պետք չէ անտեսվի»:

Խոսրով Հարությունյանը ասաց, որ Սերժ Սարգսյանը նախօրեին ՀՀԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը հասկացել է, որ հանրության մի ստվար զանգված դեմ է իր վարչապետի պաշտոնում աշխատանքին, այդ իսկ պատճառով հետագա բացասական զարգացումներից խուսափելու համար նա հրաժարական է տվել:

«Ես ինքս այդ քայլը գնահատում եմ որպես շատ պատասխանատու պետական այրի, քաղաքական գործչի քայլ».-ասաց նա:

Խոսրով հարությունյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն ղեկավարելուց հրաժարվելը  վարչապետի պաշտոնից հրաժարվելու տրամաբանական շարունակությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ