News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 26-ի նիստում հաստատել է 2017 թվականի բյուջեի կատարողականը: Այս մասին, այսօր կառավարությանի նիստից հետո կայացած ճեպազրույցում նշել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:

«Մենք ունենք ձեւավորված մշակույթ եւ օրենքն է պահանջում, որ մինչեւ մայիսի 1-ը նախորդ տարվա պետական բյուջեի կատարման վերաբերյալ կառավարությունը հաստատում է հաշվետվությունը եւ ներկայացնում է ԱԺ քննարկմանը: Կառավարությունում այսօր հաստատեցինք հաշվետվությունը եւ այն մայիսի 1-ին կգտնվի ԱԺ-ում: Մենք ինչպես նախորդ տարի, կկազմակերպենք պրեզենտացիա, մանրամասն կներկայացնենք, թե ինչպիսին է 2017-ի կատարողականը»,-ասաց նա:

Նրա խոսքով, դեռեւս 2016 թվականին 2017-ի բյուջեն ներկայացնելիս իրենք խոստանում էին այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն վարել, որը կկայունացնի մակրոտնտեսական իրավիճակը եւ այդ խոստումը կատարվել է: «Հիշում եք, որ 2016-ին պարտք/ՀՆԱ ցուցանիշը զգալի աճ էր արձանագրել՝ շուրջ 7,7 տոկոս, իսկ արդեն 2017-ին պարտք/ՀՆԱ աճի տեմպերն էապես դանդաղել են. 7,7, տոկոսի փոխարեն ունեցել ենք 1,8 տոկոսի աճ»:

Վարդան Արամյանը նշեց, որ եթե 2018 թվականին ամեն ինչն ընթանա իր հունով, կառավարությունը կկարողանա խոցել այն թիրախները, որը դրվել է 2018 թվականի բյուջեի հիմքում. «Կունենանք պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազում` առնազն մեկ տոկոսի տեսքով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ