News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայի հիվանդանոցներից մեկում պրոֆիլակտիկ հետազոտություն է անցնում: Այս մասին պատմել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ դերասանի հետ ոչ մի վատ բան չի պատահել, բայց նա իրեն այնքան էլ լավ չի զգում:

 «Արմեն Բորիսովիչը իրեն այնքան էլ լավ չի զգում, բայց ոչ մի վատ բան չի եղել, նա պարզապես հետազոտվում է հիվանդանոցում», — ասել է Սողոմոնյանը:

Մինչ այդ ՏԱՍՍ-ը հաղորդել էր, որ Ջիգարխանյանը սրտամկանի կաթվածով հիվանդանոց է տեղափոխվել:

«Նա կոմայում է գտնվում եւ արհեստական շնչառության սարքին է միացված»,-ասել էր գործակալության զրուցակիցը:

ՌԲԿ-ն, վկայակոչելով արտիստի պաշտոնական ներկայացուցիչ Էլինա Մազուրին հաղորդում է, որ Ջիգարխանյանը կոմայից հետո գիտակցության է եկել: Մազուրը նշել է, որ 82-ամյա դերասանը մոտ մեկ ժամ կոմայում է եղել: Նախնական տվյալներով՝ Ջիգարխանյանը հոսպիտալացվել է թոքերի հետ կապված խնդիրների պատճառով:

 «Շտապ հոսպիտալացումը եւ այսօրվա նրա վիճակը թոքերի բորբոքման հետեւանք է, որը նա մինչեւ վերջ չէր բուժել հունվարին», — ասել է նա, հաղորդում է  Lenta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ