News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի վրա:

Վարչապետի այլ որոշումներով, Կրթության եւ գիտության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանի վրա, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պարտականությունները՝ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի վրա, Բնապահպանության նախարարի պարտականությունները՝ նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանի վրա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 26-ին, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր էր դրել Հրաչյա Ռոստոմյանը: Բացի այդ, ՀՅԴ-ական երեք նախարարների պաշտոնակատարները (Լեւոն Մկրտչյան, Դավիթ Լոքյան, Արծվիկ Մինասյան) նույնպես դադարեցրել էին իրենց պարտականությունների կատարումը, քանի որ ՀՅԴ-ն հայտարարությամբ դուրս է եկել իշխող կոալիցիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ