News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նաիրիտը չպետք է դառնա քաղաքական շահարկման առարկա. մարդը պետք է վստահ լինի, որ ներդրում անելուց հետո չեն նեղելու, ոչ մի ակցիա չեն անելու։ Այս մասին ապրիլի 27–ին «Նարիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների եւ համակարգող խմբի հետ հանդիպմանը նշել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը։

Նաիրիտցիներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել եւ պահանջել դադարեցնել գործարանի գույքի օտարումը:

Նախկին աշխատակիցները կարծում են, որ գործարանը հնարավոր է վերագործարկել եւ ստանալ շահույթ: Նրանք բարձրացնում են գործարանի վերագործարկման անհրաժեշտության հարցը՝ դժգոհելով, որ ՀՀ կառավարությունից չեն արձագանքում իրենց նամակներին, չեն հանդիպում իրենց հետ եւ լսում իրենց հուզող հարցերը:

«Նաիրիտ» գործարանի  նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը նշել է, որ կան ներդրողներ, չնայած կատարվում է գործարանի մասնակի օտարում. «Չնայած մասնակի օտարմանը, հիմնական արտադրությունը պահպանվել է։ Պարսկական ընկերություն կա, ինչպես նաեւ ամերիկյան ինժեներների եւ գիտնականների ասոցացիա։ Ասոցացիայի մասանգետների խումբ է պատրաստվում գալ Հայաստան։ Բուլղուրական ընկերությունն  է եղել  գործարանում մինչեւ դրա սննկացումը»։

Կարեն Ասատրյանը շեշտել է, որ արտադրությունը կատարվում ցիկլերով եւ ինքը դիտարկում է, թե որ փուլը կարող է ավտոմատ լինել։ «Համալիր արտադրության համար ներդնող գտնելը  դժվար է, առանձին արտադրության համար ավելի հեշտ է»,–հավելել է նա։

Իսկ գործարանի գույքի օտարման մասով նաիրիտցիների մտահոգությանն ի պատասխան՝ սնանկության գործով  կառավարիչը խորհուրդ է տվել դիմել պարտատերի խորհրդին դրա կազմում ներառվելու եւ համապատասխան իրատեսական ծրագիր ներկայացնելու համար. «Ցանկացած գույք, որ ներկայացվում է օտարման, պարտատերերի խորհուրդը տալիս է իր եզարակացությունը։ Եթե մտածում եք, որ այս կամ այն մասը չպիտի օտարվի, պետք է դիմեք պարտատերերի խորհրդին եւ դատարանին, որ կասեցվի գործընթացը։ Իսկ որպեսզի խորհրդի նիստերին մասանկցություն ունենաք, դիմեք դատարանին»,–ընդգծել է Կարեն Ասատրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրերի համար հատկացվեց եւս 600 մլն դրամ՝ 880 շահառուի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց երեխա ունեցող ընտանիքների...
Տեղեկատվական շտեմարանների հետազոտման արդյունքում իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ են հաստատվել.ՊԵԿ
Միևնույն ժամանակ տնտեսվարողների կողմից նույնիսկ ապառիկ եղանակով իրացված ապրանքների արժեքներն ոչ ամբողջական են ներառվել հարկային մարմին...
Ամենաշատ