News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ ապահովելու բողոքի ակցիաները լուսաբանելու ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի բազմակողմանի, օբյեկտիվ քննությունը։ 1 անձ ներգրավվել է որպես կասկածյալ։

- Ապրիլի 21-ին փաստաբանը հաղորդում է ներկայացրել առ այն, որ  ապրիլի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի ճանապարհին բողոքի ակցիան նկարահանելու եւ լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անձը բռնություն է գործադրել մասնագիտական գործունեությունն իրականացնող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ՝ խոչընդոտելով նրա մասնագիտական գործունեությանը:

ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։

Լրագրողը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել։ Որոշում է կայացվել նրա նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն վերջինս հրաժարվել է ենթարկվել փորձաքննության։

Հարցաքննության ընթացքում տուժողը ցուցմունք է տվել դեպքի շուրջ, ինչպես նաեւ հայտնել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ իրեն հայտնի տեղեկությունները։ Վերջինս եւս հարցաքննվել է, կատարվել առերես հարցաքննություն։ Լրագրողի մատնանշած անձը ներգրավվել է որպես կասկածյալ, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ տուժողի եւ կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը միջոցներ ձեռնարկել՝ ականատես վկաներ հայտնաբերելու, դեպքի ժամանակ նշված տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանների ինքնությունը պարզելու եւ հարցաքննության ներկայացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է։

- Ապրիլի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ, որով նախաքննությունն իրականացվում է  ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ 

Ըստ քրեական գործի տվյալների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանն ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն է կատարել Երեւան քաղաքի Արամի փողոցում տեղակայված ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց։ Լուսանկարներ կատարելիս քաղաքացիական հագուստով երկու անձ հարձակվել են լրագրողի վրա եւ բռնություն գործադրել։ Լրագրողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ ստացել անհրաժեշտ բուժօգնություն։

Լրագրող Տ.Մուրադյանը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել։ Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հարցաքննության ժամանակ տուժողը ներկայացրել է քաղաքացիական հագուստով երկու անձի լուսանկար, ովքեր բռնություն են գործադրել իր նկատմամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը միջոցներ ձեռնարկել՝ Տիրայր Մուրադյանի կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված անձանց ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ՝ կից տրամադրելով լուսանկարները։ Բացի այդ, հանձնարարվել է պարզել նաեւ դեպքի վայրում տեսանկարահանող սարքերի առկայությունը, դրանց պատկանելության վերաբերյալ տվյալները, հիշյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների ինքնությունները։

Նախաքննությունը շարունակվում է։

Շատ կարեւոր է այս իրադարձությունների ժամանակ պահպանել իրավական հստակությունը:

Վերջին շրջանում շատ մեկնաբանություններ ներկայացվեցին կապված վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեյցարիայում դատում են բրիտանական մեծահարուստ ընտանիքի անդամներին՝ մարդկանց շահագործման և թրաֆիքինգի մեղադրանքով
Հինդուջա ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է 37 միլիարդ ֆունտ ստեռլինգ (47 միլիարդ դոլար), մեղադրվում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի համար...
Ամբողջ Ռուսաստանում բոտուլիզմով վարակվածների թիվը գերազանցել է 190-ը
Նախորդ օրը Մոսկվայի իշխանությունները հայտնել էին, որ 55 հիվանդի վիճակը ծանր է...
Կիևում մահափորձ է իրականացվել ղազախ ընդդիմադիր Այդոս Սադիկովի դեմ
Նա քննադատում է Ղազախստանի ներկայիս իշխանություններին, այդ թվում՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին...
Ռյազանում տղամարդը կրակ է բացել ձեռնարկության վրա՝ մի կին զոհվել է, ևս մեկը` վիրավորվել
Ինչպես պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից, կրակոցները սկսվել են գույքային վեճի ու թշնամական հարաբերությունների շուրջ ծագած կոնֆլիկտի ժամանակ...
Էկվադորում սելավաջրերի պատճառով զոհվել է յոթ մարդ
Յոթ մարդ զոհվել է սելավաջրերից առաջացած սողանքի պատճառով...
Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը
Նրանք պահանջում են, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ