News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ երկիր, հույսը դնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Նրանց փոխարեն ոչ ոք չի կարող դա անել։ Այս մասին ապրիլի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«Ղարաբաղի ժողովրդի ձայնը պետք է հաշվի առնվի, սա իմ անձնական տեսակետն է: Չեմ կարծում, որ ճիշտ մոտեցում էր ժամանակին Լեռնային Ղարաբաղին բացառելը բանակցային գործընթացից։ Սակայն դա անցյալի հարց է եւ հազիվ թե հիմա հնարավոր լինի այն հենց այնպես վերականգնել։ Սակայն Արցախի ժողովրդի կամքը ցանկացած ելքի պարագայում պետք է հաշվի առնվի»,-նշել է Զատուլինը։

Նրա խոսքով՝ Մոսկվան պաշտոնական դիրքորոշմամբ դեմ է պատերազմական փորձարկումներին ու պատերազմական ռեւանշի փորձերի։

«Մենք, ինչպես եւ դուք, ես անձամբ ծանր ապրումներ ունեցա 2016 թվականի ապրիլի դեպքերի հետ կապված։ Գիտեմ, որ դա Ադրբեջանի նախաձեռնությունն էր։ Ես ոչ մի կասկած չունեմ դրանում։ Նա իր ներքին եւ արտաքին պատճառներից ելնելով որոշեց խախտել հավասարակշռությունը։ Ցավում եմ, որ կիրառվել է ռուսական արտադրության զենք, դա փաստ է։ Հույս ունեմ, որ ՌԴ հետահա գործողությունները, Հայաստանին զենքի մատակարարումը հնարավորություն են տվել վերականգնել հավասարակշռությունը։ Մենք կտրականապես դեմ ենք Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծմանը։ Բանակցությունները պետք է շարունակվեն, եւ սադրանքներ չպետք է լինեն: Հատկապես, երբ Հայաստանը այսպիսի օրեր է ապրում»,-ասել է Զատուլինը՝ շեշտելով, որ Մոսկվայի վարքագիծը վկայում է, որ ՌԴ-ն չի լքում Հայաստանին, եւ դա պետք է հասկանան ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում։ «Ինձ թվում է, որ Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը կշարունակվի: Եթե հիմա նա ինչ-որ բան փորձի անել, ամենայն հավանականությամբ, Հայաստանում ինչ-որ կոնսոլիդացիա կլինի: Իսկ դա պետք չէ նրան: Հակառակը՝ նա լուռ ուրախանում է, որ Հայաստանում նման իրավիճակ է»,- եզրափակել է նա:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ