News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Անդընդհատ կարդում ենք, որ ինչ-որ խմբեր, ինչ-որ պաշտոնյաներ, այդ թվում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը քննարկում են վարչապետի թեկնածուի հարցը. դուրս եկեք փողոց ու տեսեք, որ այդ հարցը փակված է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Վանաձորի Հայքի հրապարակում «Իմ քայլը» շարժման հանրահավաքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:

Նա կոչ արեց քաղաքական ուժերին ու գործիչներին՝ այս հարցը քննարկելիս հաշվի առնել այն իրողությունը, որ այսօր կա Հայաստանում:

«Այս հրապարակն արդեն ունի իր թեկնածուն եւ բոլոր այն գործիչները, որոնք կհանդգնեն առաջադրվել այդ պաշտոնում, պետք է հիշեն, որ ապագայում չեն կարողանալու քաղաքական գործունեությամբ զբաղվել, որովհետեւ հանրությունը դա ընկալելու է որպես իր հաղթանակի գողություն:

Քաղաքական ուժերը կոնսենսուսով, ԱԺ բոլոր խմբակցությունները պետք է հավաքվեն եւ վարչապետի թեկնածու առաջադրեն հրապարակի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանին»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել:

Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ