News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր՝ ապրիլի 30-ին, խորհրդարանում նույնպես Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչու փոխվեց նրա դիրքորոշումը ԵՏՄ-ի վերաբերյալ:

ՀՀԿ-ական պատգամավորը նախ վարչապետի թեկնածուին հիշեցրեց ամիսներ առաջ ունեցած ելույթները: Նա մասնավորապես մեջբերեց հետեւյալ հայտարարությունները՝ «ԵՏՄ-ում մնալու միակ պատճառը շանտաժն է, գազը կանջատեն, թուրքերին քսի կտան մեզ վրա», «ԵՏՄ-ն բացի վնասից ոչ մի օգուտ չի բերել», «ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը տարածքներ է կորցրել»:

«Ի՞նչ փոխվեց այս 6 ամսվա ընթացքում, որ արդեն կողմ եք ԵՏՄ անդամակցությանը: Ձեր թիմում շատ են արեւմտյան հայացքներ ունեցողներ, որոնք այլ՝ հակառուսական մեսիջներ են տարածում: Ասել եք, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը ջուր է, պետք է պատրաստվի նոր ասոցացման պայմանագիր ԵՄ-ի հետ: Արդյոք պատրաստվո՞ւմ եք նոր համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ, որը կհակասի ԵՏՄ անդամակցությանը»,- «Ելք»-ի կողմից առաջադրված թեկնածուին դիմեց Արմեն Աշոտյանը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք ունենք նոր իրողություն եւ ցանկացած պետական գործիչ պետք է առաջնորդվի այդ իրողությունները հաշվի առնելով: Մեր շարժումը ոչ արեւմտամետ է, ոչ ռուսամետ, ցանկացած այդպիսի տպավորություն թյուր է: Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին, մենք պետք է զարգացնենք մեր հարաբերությունները բոլոր գործընկերների հետ, բայց դա չպետք է լինի մեկը մյուսի հաշվին: Որքան էլ ձեր գնահատականն այլ լինի, որեւէ ուղղությամբ պոտենցիալը ճշգրիտ ու ամբողջությամբ չի օգտագործված, մենք կփորձենք դա շտկել»:

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ավելի ճիշտ կլիներ, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ իր մոտեցումները ներկայացնելիս Փաշինյանը հայտարարեր, որ այս դեպքում Սերժ Սարգսյանը ճիշտ էր, ես սխալվեցի, ինչպես դա արեց Սերժ Սարգսյանը հրաժարական տալիս: Փաշինյանն էլ արձագանքեց. «Բայց սա դեռեւս իմ հրաժարականի տեքստը չի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ