News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը


Քաղաքական ենթատեքստ ունեցող գործերին պետք է ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, խորհրդարանում ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանն ասաց «Ելք»-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ հարցի:

«Մենք պետք  ունենանք հստակ չափանիշներ, գծենք շրջանակը եւ հարցին տանք ինստիտուցիոնալ լուծում: Քաղաքական ենթատեքստ ունեցող գործերին պետք է ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում եւ այդ մոտեցման միակ նպատակը հանրային համերաշխության ձեւավորումն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Կան ՀԿ-ներ, որոնք «Սասնա ծռեր»-ին ներկայացնում են որպես քաղբանտարկյալներ: Մենք ունենք ԵԽ բանաձեւ, որտեղ կան քաղբանտարկյալների չափանիշներ, եւ այդ չափանիշներով չկան Հայաստանում քաղբանտարկյալներ: Հիմա ինչպե՞ս եք որոշելու, թե ովքեր են քաղբանտարկյալ եւ ինչպե՞ս եք ազատ արձակելու, ընթացակարգը ո՞րն է»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այն, ինչ պետք է տեղի ունենա, պետք է տեղի ունենա օրենքների խստիվ պահպանմամբ: ՀՀ օրենսդրությունը մի քանի պրոցեդուրա է նախատեսում, թե ինչպես կարող է ազատազրկման մեջ գտնվող մարդն ազատ արձակվել: Կդիտարկվի, գուցե առանձին դեպքերում մի գործիք կիրառվի, մեկ այլ դեպքում՝ այլ գործիք: Պետք է ոչ թե նեղ թիմային որոշումներ կայացվեն, այլ ՀԿ-ների փորձագիտական կարծիքները հաշվի առնվեն: Մեր գործողությունները պետք է ունենան նպատակ, դա հանրային համերաշխության հաստատումն է: Մենք չենք կարող գնալ լուծումների, որոնք կբերեն նոր պրոբլեմների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ