News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանի տեղեկություններն ավելի շատ են, քան իմ: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն որոշել է տապալել վարչապետի ընտրությունը:

«Հանրապետականը պետք է ամբողջ կազմով գա աշխատանքի, պետք է ապահովենք բնականոն աշխատանքը: Երեկ հերթագրված 25 հարց տվողներից հարց են տվել 13-ը, 12-ը դեռ պետք է հարց տա, և այդ հարցերի պատասխանները ստանալուց հետո, մեր պայմանավորվածությունը այդպիսին է, մեր խմբակցությունը կկայացնի որոշումը»,- ասաց Բաղդասարյանը:

Նա տեղեկացրեց, որ երեկ տեղի է ունեցել ՀՀԿ խմբակցության նիստ, բացի այդ եղել է նաեւ Գործադիր մարմնի նիստ, որին ներկա է եղել Սերժ Սարգսյանը:

«Այն ծրագիրը, որ կներկայացնի Նիկոլ Փաշինյանը, դրա գնահատականը մենք կտանք, բայց մենք նաեւ հարցեր ունենք: Միանձնյա որոշում չի կայացվում, խմբակցության բոլոր անդամները տրամադրված են, որ միասնական կարծիք ու միասնական կողմնորոշում ունենան, դրա համար երբ կավարտվի ծրագրի ներկայացումը, հարցուպատասխանը, ելույթների ընթացքում խմբակցությունը կկայացնի միասնական որոշում, որոշումը կլինի միաձայն»:

Հարցին, թե ուժի մե՞ջ է իր հայտարարությունը, որ եթե մյուս երեք խմբակցությունները 1 թեկնածուով հանդես գան, ՀՀԿ-ն չի խոչընդոտի, Բաղդասարյանն արձագանքեց. «Չխոչընդոտելը քվորում ապահովելն ու բնականոն աշխատանք ապահովելն է: Իհարկե, չենք խոչընդոտելու»:

Իսկ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն դեմ քվեարկի Փաշինյանի թեկնածությանը, իսկ արդեն մայիսի 8-ին վարչապետի իր թեկնածուին առաջադրի, հարցին էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Դեպքերից առաջ մի ընկեք: Սպասեք ընտրություններն ավարտվեն, նոր խոսենք շարունակության մասին»:

Հարցին, թե Հայաստանն այսօր կունենա՞ վարչապետ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դա կախված է տրամադրություններից»: Նա չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ. «Ես բազմիցս եմ ասել, քաղաքականության մեջ ես ոչինչ չեմ բացառում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 1-ին կայանալիք հատուկ նիստում քննարկում է վարչապետի ընտրության հարցը: Այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:

Նախօրեին առավոտյան «Ելք» խմբակցությունն իր նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:  ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել են, որ քվեարկելու են Փաշինյանի օգտին։ ՀՀԿ-ն դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, թե ինչպես է քվեարկելու, թեեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ավելի վաղ նշել էր, որ եթե մյուս 3 խմբակցությունները 1 թեկնածուով հանդես գան, ՀՀԿ-ն չի խոչընդոտի եւ մայիսի 1-ին կունենանք վարչապետ:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:

Փաշինյանի գիշերային հայտարարությունը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ