News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ն պատրաստ է քննարկել որպես դիտորդ Հյուսիսային Կորեայում միջուկային վարժարանի փակման գործընթացին իր մասնակցության հնարավորությունը: Համաշխարհային կազմակերպությունը կարող է օգնություն ցույց տալ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների սահմանի ապամիջուկայնացված գոտու փոխակերպմանը, երեքշաբթի հայտնել էին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գրասենյակից, որը հեռախոսազրույց էր ունեցել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հարավակորեացի առաջնորդը զրույցի ընթացքում ՄԱԿ-ից օգնություն էր խնդրել Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումների վարժարանի առաջիկա փակման ստուգման գործում, ինչպես նաեւ նպաստել Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ ապամիջուկայնացման գոտին խաղաղության գոտու փոխակերպելու մասին համաձայնագրի իրականացմանը, նշված է հաղորդագրության մեջ:

«Գլխավոր քարտուղարը հաստատել է, որ ՄԱԿ-ն լիովին աջակցում է միջկորեական երկխոսության շարունակմանը, եւ այս կապակցությամբ խոստացել է, որ ՄԱԿ-ն պատրաստ է քննարկել սատարման հնարավոր միջոցների քննարկմանը»,- նշել են ՄԱԿ գլխավոր քարտուղարի գրասենյակից:

Հեռախոսազրույցը կայացել է ապրիլի 30-ին:

Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նա ՄԱԿ-ին խնդրել է հետեւել  Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ըն հետ Կորեական թերակղզում ապամիջուկայնացման եւ խաղաղության հաստատման համաձայնության կատարմանը:

Կիրակի Հարավային Կորեայի նախագահի մամուլի քարտուղար Յուն Յոն Չանը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները Փհունգերիի միջուկային վարժարանը վերջնականապես կփակեն մայիսին, իսկ այն ապամոնտաժելու գործընթացը հրապարակային կլինի: Նրա խոսքով՝ երկու երկրների առաջնորդների միջեւ այսպիսի համաձայնություն է ձեռք բերվել ապրիլի 27-ին տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ: Կիմ Չեն Ընը խոստացել է հրավիրել լրագրողների եւ անվտանգության ոլորտի փորձագետների, որոնք կհետեւեն այդ գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ