News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովի նիստում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ նախագահը ՍԴ թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:

ՀՀ պետաիրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը՝ ներկայացնելով Էմիր Բաբայանի թեկնածությունը, նշեց, որ նա 2006 թվականից սկսած իր հետ ներգրավված է եղել ՄԻԵԴ-ում Հայաստանի շահերը ներկայացնելու գործում: «Այդ ամբողջ ժամանակահատվածում Էմիլ Բաբայանը ներգրավված է եղել հենց Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերն ընդդեմ Հայաստանի՝ Արցախի հակամարտության ներառմամբ հարցերում: Բացի այդ, 2003 թվականից Էմիլ Բաբայանը Ամերիկյան համալսարանում դասավանդում է Հայոց ցեղասպանություն առարկան: Այսինքն՝ Ղարաբաղյան հակամարտություն, Հայոց ցեղասպանություն եւ մարդու իրավունքների միջազգային կոնվենցիա, սա արդեն ինքնին բնութագրական է Էմիլ Բաբայանին, որպես պրոֆեսիոնալ հատկանիշներ ունեցող անձի: Նա երբեւէ կուսակցական չի եղել, չի հարել որեւէ քաղաքական ուժի»,-հայտարարեց Գեւորգ Կոստանյանը՝ հավելելով, որ Բաբայանը 1995-1997թթ ծառայել է զինված ուժերում, բացարձակ տիրապետում է անգլերենին ու ռուսերենին:

«Որպես ԼՂՀ նախագահի խորհրդական, Էմիլ Բաբայանը ներկայացրել է դե ֆակտո Լեռնային Ղարաբաղը եվրոպական դատարանի հետ աշխատանքներում, եւ ամենակարեւոր, 2015 թվականին ԵԽ նախարարների կոմիտեի պաշտոնական նիստին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը, որպես ԼՂՀ նախագահի խորհրդական: Սա աննախադեպ էր եւ նա պատվով դա իրականացրեց»,-ընդգծեց Գեւորգ Կոստանյանը՝ կոչ անելով անկախ կուսակցական դիրքորոշումներից կողմ քվեարկել նրա թեկնածությանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչու մինչեւ թեկնածության քննարկումն ԱԺ-ում, խորհրդարանի խմբակցությունների հետ քննարկումներ չեն եղել, նաեւ ինչու է մեկ թեկնածու առաջադրվել, Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ Սահմանադրությունն է նախատեսում, որ ՀՀ նախագահն է թեկնածու առաջադրում, իսկ խմբակցություններում նածխնական քննարկումը ողջամիտ տարբերակ համարեց:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նկատեց, որ 32 ՀԿ-ներ կոչ են արել ՀՀ նախագահին հետ կանչել Էմիլ Բաբայանի թեկնածությունը, որ իրավունքի դատարաններին ներհատուկ ձեւով, հրապարակային ձեւով ընտրվի այն թեկնածուն, որին պետք է ընտրի ԱԺ-ն:

Ի պատասխան Գեւորգ Կոստանյանն ասաց. «ՀԿ-ները հետկանչման խնդիր են դրել բացառապես ընթացակարգի տեսանկյունից, իրենցից ոչ մեկը Բաբայանի թեկնածության դեմ ոչինչ չի ներկայացրել: Երկրորդ այո, Եվրոպական դատարանում դատավորի ընտրության կարգ սահմանեցինք՝ միջազգային ընթացակարգերին համապատասխան, սակայն ներհայաստանյան դատավորի ընտրությունը տարբերվում է միջազգային ատյաններում դատավորների ընտրությունից: ՀԿ-ները կարող են ասել, ինչպես միջազգային դատարանում դատավոր ենք ընտրում, այնպես էլ Սյունիքի դատարանի դատավոր ընտրենք»:

Հայաստանի ԱԺ-ում ընթանում են հերթական նիստերը. Օրակարգում կա 12 հարց (ուղիղ)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ