News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, որը ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց, տուն է վերադարձել։ Դերասանը հանգստանում է իր նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի բնակարանում, հայտնում է Дни.ру–ն։  

Արմեն Ջիգարխանյանի ղեկավարության ներքո գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի գծով ներկայացուցիչ Վյաչեսլավ Դյաչենկոն հայտնել է, որ Արմեն Ջիգարխանյանը վերադարձել է թատրոնի փորձերին։ «Նա արդեն թատրոնում է եղել, նախանցյալ օրն է եկել։ Այսօր ես նրան սպասում եմ, բայց չգիտեմ՝ այսօր կգա արդյոք։ Նա թատրոնում էր եւ ամեն ինչ կարգին էր»,–ասել է նա։ Խոսելով դերասանի առողջության մասին՝ նա նշել է, որ անհնագստանալու պատճառ չկա։

Հիշեցնենք, որ հինգշաբթի դերասանը ինֆարկտով անհապաղ հոսպիտալացվել էր մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկում, որտեղ գտնվել է կոմայի մեջ։ Սա 2018 թվականից ի վեր դերասանի երրորդ հոսպիտալացումն էր։

Սակայն դերասանի մտերիմները հայտնել են, որ Ջիգարխանյանը իսկապես թույլ է եւ բժիշկների հսկողության կարիք ունի, սակայն նրա կյանքի համար անհանգստանալ պետք չէ։

Դերասանի նախկին սիրեցյալ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան ակտիվորեն մասնակցում է տարբեր հաղորդումների ու նորանոր հայտարարություններ է անում դերասանի հետ համատեղ կյանքի մասին։ Այս ամենը մեծապես ազդում է 82–ամյա դերասանի առողջության վրա։  

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ