News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսական Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը շարունակում է բժիշկների հսկողության ներքո գտնվել, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Ես կարող եմ հաստատել, որ պացիենտը հիվանդանոցում է գտնվում, նրա մասին ամբողջ տեղեկությունը տեղադրված է Անգլիայի առողջապահության ազգային ծառայության կայքում։ Մյուս պացիենտը դուրս է գրվել»,–ասել է գործակալության զրուցակիցը։  

Կոմյունիկեում նշված է, որ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը բացառապես դրական են արձագանքել բուժմանը. «Չնայած նա (Սերգեյ Սկրիպալը) դանդաղ է կազդուրվում, բայց հույս ունենք, որ նա եւս ժամանակի հետ դուրս կգրվի հիվանդանոցից»,–նշել է Սոլսբերի քաղաքային հիվանդանոցի բժիշկ Քրիստին Բլանշարդը։

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում եւ անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։


Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ հարձակման պատասխանատուն, անկասկած, Մոսկվան է: Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ եւ խելամիտ ապացույցներ Մոսկվային չեն ներկայացվել:


Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտեսի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Մոսկվան հայելային պատասխան էր տվել։ Բրիտանիայի  օրինակին էին հետեւել մի շարք երկրներ։


Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ