News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարդասիրական բնույթի բոլոր հարցերը կարող են լուծվել միայն քաղաքական հարցերի լուծումից հետո: Այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am- ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությունը:

Պատասխանելով բանակցային գործընթացին ադրբեջանական համայնքի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ դա պետական կազմավորում չէ: «Ադրբեջանի իշխանությունները, մոռանալով այն մարդկանց կարիքների մասին, որոնց հենց իրենք են փախստական դարձրել, փորձում են շահարկել իրենց ողբերգությունը»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ ադրբեջանական համայնքը որպես հակամարտության կողմ ներկայացնելու փորձերը իրավական տեսանկյունից զավեշտալի են, իսկ մարդկային տեսանկյունից՝ անբարոյական: «Նրանք Ադրբեջանի իշխանությունների քաղաքականության զոհերն են»,- նշեց Բաբայանը:

Նա հիշեցրեց, որ ադրբեջանցիներին Ղարաբաղից ոչ ոք չի վտարել եւ չի ճնշել նրանց: «Երբ հանրաքվե էր անցկացվում, քվեաթերթիկները երեք լեզուներով էին, ներառյալ՝ ադրբեջաներենը: Առաջին գումարման խորհրդարանում ադրբեջանցի պատգամավորների տեղերը պահպանվել էին, եւ դրանք մնացել են մինչեւ այդ գումարման ժամկետի ավարտը: Սա դաս է մի շարք ժողովրդավարական երկրների համար»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Միեւնույն ժամանակ նա հիշեցրեց, որ ԼՂՀ իշխանությունները երբեք դեմ չեն եղել ադրբեջանցի քաղաքացիների վերադարձին: «Ամեն ինչ պետք է լինի հավասար եւ փոխադարձության հիմունքի վրա՝ ադրբեջանցի փախստականների վերադարձը եւ հայ փախստականների վերադարձը բնակության վայրը: Սակայն պետք է հիշել, որ բոլոր մարդասիրական խնդիրները պետք է լուծվեն քաղաքական հարցերի լուծումից հետո: Ողբերգությունը չպետք է կրկնվի»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ