News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Beeline-ը եւ Yandex-ը գարծարկում են համատեղ ակցիա, որի շրջանակում Yandex.Taxi, Yandex.Music, Yandex.Navigator, Yandex.Disk հավելվածների համար ինտերնետի տրաֆիկը կլինի անվճար։ «Սմարթ», Quatro եւ Neomax սակագնային պլանների բաժանորդները կկարողանան օգտվել ծառայություններից առանց ինտերնետի ծախսի, նույնիսկ հաշիվը սպառված լինելու դեպքում: 

«Beeline-ը շարունակում է զարգանալ եւ ուրախացնել իր հաճախորդներին արդիական եւ օգտակար ծառայություններով։ Yandex-ի հետ համագործակցությունը թույլ կտա մեր բաժանորդներին երաժշտություն լսել, տաքսի պատվիրել․ նավիգացիայից եւ Yandex.Disk ամպային պահեստից օգտվել՝ չանհանգստանալով ինտերնետի ծախսերի համար։ Սա աննախադեպ առաջարկ է հայաստանյան շուկայում, եւ մենք հպարտ ենք, որ Yandex-ի սիրված հավելվածներն առաջինը հասանելի դարձրեցինք մեր հաճախորդների համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

 «Yandex.Taxi-ն աշխատում է արդեն 10 երկրում, բայց Հայաստանը միշտ եղել է եւ կմնա առանձնահատուկ մեզ համար։ Արագ եւ մատչելի տաքսի կարելի է պատվիրել արդեն Հայաստանի 14 քաղաքներում՝ Գյումրիից մինչեւ Կապան։ Տեղում չի մնացել նաեւ Yandex.Navigator-ը, որն օպերատիվ կերպով ցույց է տալիս խցանումները, փակ ճանապարհները եւ կարող է վարորդին շրջանցիկ ուղիներ առաջարկել։ Իսկ վերջերս այն սովորել է Երեւանի փողոցների ծանրաբեռնվածությունը գնահատել բալերով։ Beeline-ի մեր գործընկերների շնորհիվ մեր օգտատերերը եւ մեր գործընկեր տաքսի ծառայությունների վարորդները կարող են չանհանգստանալ բավարար ինտերնետ ունենալու համար եւ գումար կխնայեն», - ասել է Yandex.Taxi-ի միջազգային զարգացման տնօրեն Մուշեղ Սահակյանը։

Ակցիան գործում է մինչեւ 2018 թ․ օգոստոսի 31-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ