News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացումից մի քանի ժամ առաջ Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին բողոքի ցույցեր են սկսվել, որոնց հետեւանքով մայիսի 14-ին 7 պաղեստինցի է մահացել, առնվազն 500 մարդ վիրավորվել է, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը, փոխանցում է DW- ն:

Ավելի քան 20 պաղեստինցի հրազենային վնասվածքներ է ստացել, երբ իսրայելցի զինվորները կրակ են բացել ցուցարարների վրա: Ականատեսների խոսքով՝ մի քանի պաղեստինցի փորձել է ճեղքել սահմանային ցանկապատերը եւ ներխուժել Իսրայել: Մի շարք ցուցարարներ ավտոմեքենաների անվադողեր են այրել, ինչի արդյունքում սահմանին ծխի խիտ եւ սեւ ամպ էր բարձրացել:

Պաղեստինցիները Գազայի հատվածում մայիսի 14-ին ընդհանուր գործադուլ են անցկացնում՝ բողոքելով Իսրայելում ԱՄՆ դեսպանատան՝ Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխման դեմ: Տարածաշրջանում չեն գործում խանութները, դպրոցները եւ համալսարանները: Ընդհանուր գործադուլին կոչ են անում մասնակցել  Գազայի հատվածի բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում նաեւ՝ ՀԱՄԱՍ-ին: Մզկիթների վրա տեղադրված բարձրախոսներից բնակչությանն ուղղված կոչեր են հնչում մասնակցել բողոքի ցույցերին:

Սպասվում է, որ Գազայի հատվածի եւ Իսրայելի սահմանին հանրահավաքին մինչեւ մեկ միլիոն մարդ կհավաքվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ