News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը եւ Բելառուսը պետք է իրականացնեն երկու երկրների հարաբերություններում չիրացված պոտենցիալը: Այս մասին Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ 2 երկրների հարաբերություններում կա «չօգտագործված շատ մեծ պոտենցիալ»: «Մենք առաջին հերթին այդ ուղղությամբ կաշխատենք: Հայաստանում բելառուսական բիզնեսի համար հետաքրքիր շատ բան կա, ինչպես նաեւ Բելառուսում: Նրա խոսքով՝ հայ գործարարներ կան, որոնք շատ գոհ են Բելառուսում բիզնեսի վարման ձեւից: Փաշինյանը նաեւ բարձր է գնահատել բելառուս լրագրողների աշխատանքը, որոնք լուսաբանել են Երեւանի վերջին իրադարձությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ